Մայիսի 25-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երզնկյան փողոցից բերման են ենթարկել 43-ամյա Հասմիկ Փ.-ին:
Պարզվել է, որ նա ս.թ. հունվարից մայիսի 25-ն ընկած ժամանակահատվածում որպես հավաքարար աշխատելով 46-ամյա Սմբատ Ն.-ի տանը՝ պարբերաբար գողացել է ոսկյա զարդեր` պատճառելով 500.000 դրամի նյութական վնաս:
Գողոնը մասամբ առգրավված է, հայտնում են ոստիկանությունից: