2026 թ. մայիս 27, չորեքշաբթի
Մազերս կտրում եմ, պռոշներս հանում եմ, գնում եմ հերանցս տուն

Մազերս կտրում եմ, պռոշներս հանում եմ, գնում եմ հերանցս տուն

Ինձ համար հեշտ ա սենց։ Շատերը ասում են՝ ստիպված էինք։ Ես ստիպված չեմ։ Արի չխաբեմ քեզ։

Այշատ Բայմուրադովայի սպանությունը քաղաքական է

Այշատ Բայմուրադովայի սպանությունը քաղաքական է

Այշատին «զբոսանքի» հրավիրած կինը՝ Կարինա Իմինովան, արդեն լքել է Հայաստանը․ նա ներկայանում էր կեղծանունով, պատմում, իբր թե Դաղստանում է ծնվել․․․

Գործ տվողները

Գործ տվողները

Չեմ կարծում, որ երբևիցե գործ եմ տվել ինչ-որ մեկի վրա, բայց եթե տվել եմ՝ ինքս ինձ համոզել եմ հավանաբար, որ ինչ-որ ուրիշ բան եմ անում։

Այլասերություն, այլանդակություն, հայկականություն. բարոյական կյանքի համար փող չկա

Այլասերություն, այլանդակություն, հայկականություն. բարոյական կյանքի համար փող չկա

Կոնկրետ ի՞նչ տեսակի ազատություն ես դու ուզում։

Փսիխոտիկ փոքրիկ աշխարհներ

Փսիխոտիկ փոքրիկ աշխարհներ

«Ապահովությունն» այլևս հնարավորություն չէ, որի համար կա կոլեկտիվ պայքար, այլ պայքարից թաքստոց։ Քվիր ֆեմինիստական պայքարը՝ դիվերսիֆիկացված ներդրումների պորտֆոլիո։

Հակամարդկային օրենքի ընդունումը Վրաստանում նշանավորվեց տրանս կնոջ սպանությամբ

Հակամարդկային օրենքի ընդունումը Վրաստանում նշանավորվեց տրանս կնոջ սպանությամբ

Դա ենթադրություններ են։ Մարդուն սպանել են։ Էլ կարևոր չի՝ ինչը դուր չէր եկել նրա էքս-զուգընկերոջը։

Չեչնիայում առևանգել են «խայտառակ եղած» փոխնախարարին

Նրա մասնակցությամբ տեսանյութը հրապարալվել էր սեպտեմբերի 7-ին, նույն օրն էլ առևանգել են։

Դրամահավաք․ Երևան փախած կանայք օգնության կարիք ունեն

Դրամահավաք․ Երևան փախած կանայք օգնության կարիք ունեն

Կանանց ֆինանսապես աջակցելու համար փոխանցումները՝ հետևյալ քարտի համարով. 9051 2152 0731 4819։

Պատերազմից փախել են Հայաստան, որտեղ նրանց սպասում էր շանտաժն ու Xaytarak-ը

Պատերազմից փախել են Հայաստան, որտեղ նրանց սպասում էր շանտաժն ու Xaytarak-ը

Զորակոչից Հայաստան փախած ռուսաստանցի տրանս կանայք աութինգի են ենթարկվել հայկական նացի ալիքի կողմից։

Ռուսաստանի դեսպանատան մոտ պաշտպանում էին ծիածանը

Ռուսաստանի դեսպանատան մոտ պաշտպանում էին ծիածանը

Երիտասարդներին ամոթանք տալու էին եկել մոտ 20 հոգի։ Նրանք պաշտպանում էին ծիածանը և պայքարում «զոոֆիլիայի, նոկրոֆիլիայի» դեմ։

Հերթական հարձակումը տրանս կնոջ վրա

Զանգահարել է տրանս կնոջը, որը սեքս աշխատանքով է զբաղվում, հանդիպում է նշանակել, եկել նրա տուն, ծեծել նրան և փախել։

Դատախազությունն անտեսում է ատելության շարժառիթը․ մարդուն սպանել են ու վառել

Դատախազությունն անտեսում է ատելության շարժառիթը․ մարդուն սպանել են ու վառել

Անցած տարվա օգոստոսին Երևանի կենտրոնում գտնվող իր բնակարանում սպանել և այրել են 28-ամյա Ադրիանային։ Ադրիանան տրանսգենդեր կին էր, սպանությունը, ըստ պաշտպանների, կատարվել է ատելության շարժառիթով։ Մեղադրյալը՝ Ադրիանայի համագյուղացի 26-ամյա Է․ Ենոքյանը, օգոստոսից կալանավորված է։ Ապրիլի 22-ին տեղի է ունեցել գործով երրորդ դատական նիստը։ Երեք վկաների են հարցաքննել. ծանոթ, ընկեր, հարևան։ Նիստը, նախորդի համեմատ, ավելի հանգիստ է անցել․ ամբաստանյալի բարեկամներն ու աջակիցներն այս անգամ զուսպ էին։ Տուժողի իրավահաջորդի՝ Ադրիանայի մոր ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղարագյոզյանը Epress.am-ի հետ զրույցում նշել է՝ Դատախազությունը ատելության շարժառիթը արդյունավետորեն չի քննել, ինչի արդյունքում գործին վերաբերող որոշ դրվագներ դուրս են մնացել դատավարության պրոցեսից։ «Նախաքննության առաջին իսկ պահից բարձրաձայնել եմ, որ ատելության շարժառիթով է դեպքը տեղի ունեցել։ Ադրիանայի հիշատակին նվիրված մոմավառության ժամանակ էլ մասնակիցների վրա հարձակում եղավ։ ․․․Սպանությունից մի քանի ամիս առաջ Ադրիանան բռնության է ենթարկվել, սակայն այդ մասով էլ որևէ քննություն չի իրականացվել։ Այսինքն՝ ատելության շարժառիթը գործից դուրս է եկել», - ասել է մասնագետը։ Փաստաբանը բողոք է ներկայացրել առաջին ատյանի դատարան։ Այն վարույթ չի ընդունել։ Ավելի ուշ վերաքննիչ դատարանը բեկանել է այդ որոշումը և պարտավորեցրել առաջին ատյանի դատարանին քննել նաև ատելության շարժառիթը։ Ըստ Ղարագյոզյանի, վերաքննիչ դատարանի կողմից իրավունքի խախտման ճանաչումը շատ կարևոր է, քանի որ ատելության հիմքով գործերը պետության կողմից երբեք պատշաճ չեն քննվում և ուղարկվում են դատարան ամենամեղմ հոդվածներով՝ առանց հստակ պատճառաբանությունների։ Սպանության գործով առաջին դատական նիստին մեղադրյալը դահլիճ էր մտել քմծիծաղը դեմքին։ Դահլիճում հավաքված նրա հարազատները հարձակվել էին սպանված տրանսգենդեր կնոջ եղբոր վրա։ Նիստից հետո վիճաբանություն էր ծագել նաև ամբաստանյալի պաշտպանի և տուժողի իրավահաջորդների միջև, Ենոքյանի փաստաբանը վիրավորել էր Ադրիանայի մորը։ տե՛ս Ինչի են վերածել իր տանը սպանված և այրված Ադրիանայի դատավարությունը Երկրորդ նիստը տեղի է ունեցել մարտի 1-ին։ Արձագանքելով դատավարության ընթացքին՝ դրան մասնակցելու էին եկել դեսպանատների ներկայացուցիչներ, իրավապաշտպան կազմակերպությունների անդամներ։ Փաստաբանը նշել է, որ դրանից հետո դատական նիստերը ընթացել են առանց միջադեպերի։