Տուն վերադառնալու կանոններ. ԱՆ
Առողջապահության նախարարությունը կոչ է անում հետևել տուն վերադառնալու հետևյալ կանոններին․
- Տուն վերադառնալուց հետո աշխատե՛ք ոչնչի ձեռք չտալ,
- Հանե'ք կոշիկները,
- Ախտահանե'ք ձեր տնային կենդանու թաթերը, եթե նրա հետ դրսում եք եղել,
- Անմիջապես հանե՛ք հագուստը և լցրե՛ք պարկի մեջ, որ հետո լվանաք,
- Պայուսակը, դրամապանակը, բանալիները և այլ պարագաները թողե'ք դռան մոտ՝ արկղի մեջ,
- Լողացե՛ք, եթե հնարավորություն չկա, լվացե'ք մարմնի բոլոր այն մասերը, որոնք փակ չեն եղել,
- Ախտահանե'ք հեռախոսը սպիրտ պարունակող լուծույթով, իսկ ակնոցը լվացե'ք օճառով,
- Մաքրե'ք պայուսակների և գնված իրերի ողջ մակերեսը՝ նախքան դրանք տեղավորելը,
- Զգուշ հանե'ք ձեռնոցները, նետե'ք աղբամանը և լավ լվացե'ք ձեռքերը։