Home / Video / «Ուրախ եմ, ախպեր ջան, իմ անունն էլ Նիկոլ ա». Փաշինյանը՝ Մալաթիայում

«Ուրախ եմ, ախպեր ջան, իմ անունն էլ Նիկոլ ա». Փաշինյանը՝ Մալաթիայում

Չնայած թիվ 7 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու, ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի նախընտրական հանդիպումներին փորձում է խոչընդոտել նրա ՀՀԿ-ական մրցակից Սամվել Ալեքսանյանը, որի համախոհների նույն խումբը հետապնդում է Փաշինյանին, վերջինս ակտիվ շփվում է մարդկանց հետ, ինչպես նաև զրույցի բռնվում Ալեքսանյանի ներկայացուցիչների հետ:

Youtube-ում տեղադրված տեսնայութում լսվում է, թե ինչպես է Ալեքսանյանի ներկայացուցիչներից մեկը գոռում՝ «մուտիլովչիկ», ինչին Փաշինյանը պատասխանում է. «Ուրախ եմ, ախպեր ջան, իմ անունն էլ Նիկոլ ա»: