Home / Video / Ակցիա «Երևան Սիթիի» մոտ․ ցուցարարները բացատրում են ոստիկաններին

Ակցիա «Երևան Սիթիի» մոտ․ ցուցարարները բացատրում են ոստիկաններին

Այսօր «ՍԱՍ» և «Երևան Սիթի» սուպերմարկետների մոտ մի խումբ քաղաքացիներ կոչ են արել բոյկոտել օլիգարխներին։ «Երևան Սիթի» են եկել մի մեքենայով ոստիկաններ, որոնց ակցիայի մասնակիցներն ասել են, որ ապօրինի հրաման կատարելու փոխարեն՝ ոստիկանները պետք է արժանապատիվ գործեն և զբաղվեն ընտրակեղիծիքներ կազմակերպած, ընտրակաշառք բաժանող և օրերս ցուցարարին քացի տված օլիգարխ, «Երևան Սիթիի» սեփականատեր Սամվել Ալեքսանյանի հանցանքները բացահայտելով։ Բացատրությունները լսելուց հետո ոստիկանները հեռացել են խանութի մոտից։