Այսօր ժամը 15.00-ի սահմաններում Էրեբունի 29 հասցեում գտնվող ՀՀԿ գրասենյակ էին մտնում քաղաքացիներ`անձնագրերը ձեռքներին: Դրան ականատես է եղել Epress.am-ի թղթակիցն ու օպերատորը:
Շտաբի մոտ կանգնած մի խումբ կանայք զրուցում էին, և Epress.am-ի թղթակիցը լսել է, թե ինչպես է նրանցից մեկը մյուսին ասել. «Գոնե առավոտը բաժանեին, էս շոգին չգայինք»:
Շտաբի մոտ նաև երկու գազել էր կանգնած: Այդ ամենը պատկերված է տեսանյութում: