Բանակի օրվան ընդառաջ՝ հունվարի 27-ին, ՀՀ նախագահի նստավայրի դարպասների մոտ հավաքվել էին բանակում ոչ մարտական պայմաններում մահացած զինվորների ծնողները։ Բանակի 25-րդ տարեդարձի կապակցությամբ՝ Սերժ Սարգսյանն այսօր ամեն տարվա նման մեդալներ է հանձնելու տարբեր զինծառայողների։ Ծնողներն ասում են՝ հավաքվել են հիշեցնելու սպանված և իշխանությունների կողմից մոռացության մատնված իրենց որդիների մասին։