Այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ հերթական ակցիան են անցկացրել ՀՀ զինված ուժերում զոհված զինծառայողների ծնողները, ովքեր իրենց որդիների գործերով արդար քննություն են պահանջում: Ակցիայի ընթացքում ծնողներին են մոտեցել մի խումբ զբոսաշրջիկներ Վրաստանից, որոնց թվում նաև վրացահայեր կային: Ակցիայի մասնակիցները սկսել են նրանց պատմել իրենց որդիների գործերի մանրամասների մասին: 2010 թվականին Մեհրաբ զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի մայրն իր խոսքում ասել է, որ իր որդու գործը կոծկվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պատվերով: