Home / Video / Երևանի փողոցներում Տիգրան Առաքելյանի համար ազատություն պահանջեցին

Երևանի փողոցներում Տիգրան Առաքելյանի համար ազատություն պահանջեցին

Այսօր երեկոյան Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստները երթ անցկացրեցին ` պահանջելով Կոնգրեսի ձերբակալված ակտիվիստ, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի անահպաղ ազատ արձակումը:

 

Երիտասարդները երթի ժամանակ բարձրախոսով նշում էին, որ Տիգրան Առաքելյանին ազատազրկել են ապօրինի: Երիտասարդները նաև բաժանում էին Հայ Ազգային կոնգրեսի թռուցիկները և բարձրախոսով իրազեկում քաղաքացիներին սեպտեմբերի 9-ին կայնալիք հանրահավաքի մասին:

 

Երթի մասնակիցներն իրենց հագուստների վրա փակցրել էին «Ազատություն» գրությամբ թղթեր, ինչպես նաև ձեռքներում ունեին դրոշներ և «Ազատություն Տիգրանին», «Ընդդեմ ոստիկանական բեսպրեդելի» և այլ գրությամբ պաստառներ:

 

«Ավազակապետությունը և Հայաստանի ազատատենչ ժողովուրդը այլևս անհամատեղելի են: Սերժիկ հեռացի’ր»,- բարձրախոսով հայտարարում էին երիտասարդները:

 

Երթը, սկսվելով Կորյունի փողոցի վրա գտնվող Հայ Ազգային Կոնգրեսի գրասենյակից անցավ Մաշտոցի պողոտաայով, Ամիրյան փողոցով, Հանրապետության հրապարակով, Աբովյան փողոցով, Հյուսիսային պողոտա, Տերյան փողոց: Երթն ավարտվեց Սարյանի պուրակում, որտեղ երիտասարդներին քաղաքական զբոսանքների մասնակիցները դիմավորեցին ծափերով:

 

Նշենք նաև, որ երթն անցավ խաղաղ և առանց միջադեպերի: