Home / Video / Իրավապաշտպանին պատասխանել են․ ատելության խոսք քարոզած ԵՄ֊ի աշխատակցի պայմանագիրն ավարտվում է

Իրավապաշտպանին պատասխանել են․ ատելության խոսք քարոզած ԵՄ֊ի աշխատակցի պայմանագիրն ավարտվում է

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ծրագրերից մեկում որպես խորհրդատու աշխատող Արեգ Բարսեղյանը 2013-ից 2016 թվականն ընկած ժամանակահատվածում սոցցանցերում ակտիվորեն թիրախավորել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ատելության խոսք տարածել, վիրավորել, իր բնութագրմամբ, «հայ ընտանիքներ քանդող» հասարակական կազմակերպություններին։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է «Կանանց ռեսուրսային կենտրոն»֊ի համանախագահ Լարա Ահարոնյանը։