Երեկ բրիտանական International Alert խաղարարար կազմակերպությունը ներկայացրել է Հարավային Կովկասի գրողների գրական ժողովածուի երկրորդ համարը: Այսօր ժողովածուն կներկայացվի Լեռնային Ղարաբաղում, իսկ ավելի վաղ` մարտի 15-ին, այն ներկայացվել էր Բաքվում:
Ժողովածուն հրատարակվում է ռուսերեն լեզվով. երկրորդ համարում Հայաստանից ընդգրկված են եղել Հովհաննես Երանյանի և Գուրգեն Խանջյանի ստեղծագործությունները:
Ներկայացված տեսանյութում Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը խոսում է ժողովածուի մասին: