Այսօր ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ ՀԱԿ ակտիվիստներն այսօր հերթական բողոքի ակցիան են անցկացրել՝ պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին և արդարացնել Կոնգրեսի մյուս երեք ակտիվիստներին՝ Արտակ Կարապետյանին, Սարգիս Գևորգյանին և Դավիթ Քիրամիջյանին:
Ակցիայի ժամանակ ելույթ է ունեցել ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը: Նա անդրադարձել է ԵԽԽՎ-ի կողմից ընդունած «քաղբանտարկյալ» սահմանումը հստակեցնող բանաձևին: