Home / Video / Խաղաղ անհնազանդության ակցիաները շարունակել նոր թափով․ ապրիլի 22-ի հանրահավաքը

Խաղաղ անհնազանդության ակցիաները շարունակել նոր թափով․ ապրիլի 22-ի հանրահավաքը

Հանրապետության հրապարակում ելույթի համար բեմ են բարձրացել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը և Լենա Նազարյանը։ Վերջինս կուսակցությունից միակ պատգամավորն է, ով այսօր բերման չի ենթարկվել։ «Մենք այստեղ ենք, որպեսզի ձեզ ասենք, որ մենք հաղթելու ենք»,֊ ասել է Ռուբինյանը։ Նա կոչ է արել ամեն օր 8.30-ից մինչև երեկոյան 10.00֊ն շարունակել ապակենտրոնացված անհնազանդությունները՝ երթեր, տոտալ դասադուլներ և գործադուլներ։ «Եթե մենք բոլորս ձերբակալված լինենք, միշտ հիշե՛ք։ Հայաստանի բանտերը բավար չեն բոլորիս տեղավորելու համար։ Ինչքան ուզեն՝ թող բռնեն։ Նրանք չեն կարող բռնել ղեկավարներին, որովհետև այդտեղ յուրաքանչյուրը ղեկավար է»,֊ ասել է նա։