Վրաստանյան «9-րդ ալիք» և «Մաեստրո» հեռուստաալիքները եթերում դաժան ծեծի և բռնաբարության ցնցող կադրեր են ցուցադրել` հայտարարելով, որ իրենց տրամադրության տակ ունեն Գլդանսկի բանտում տեղի ունեցած դեպքերի ողջ նյութերը: Հեռուստաալիքները հաղորդել են, որ կադրերն իրենց է փոխանցել բանտի նախկին աշխատակիցը, ով ներկայումս Բելգիայում է գտնվում: