Home / Video / Կաթսաներն ընդդեմ Սերժ Սարգսյանի․ ակցիա Երևանում

Կաթսաներն ընդդեմ Սերժ Սարգսյանի․ ակցիա Երևանում

Ապրիլի 22-ին՝ 23։00-ից մինչև 23։15-ը, Երևանի տարբեր թաղամասերի շենքերից լսվել են կաթսաներին հարվածների ձայներ։ Նախաձեռնության մասին այսօր թռուցիկ էին տարածել սոցցանցերում։

«Եվս մեկ հնարավորություն անհնազանդության խաղաղ ակցիային միանալու համար։ Սա հատկապես հարմար է նրանց համար, ովքեր տանից չեն կարողանում դուրս գալ օրվա ընթացքում», -նշված է անանուն կազմակերպիչների հայտարարության մեջ։