Home / Video / Կոյուղու գարշահոտը պիտի զգա նաև քաղաքապետը․ «նվեր» Տարոն Մարգարյանին

Կոյուղու գարշահոտը պիտի զգա նաև քաղաքապետը․ «նվեր» Տարոն Մարգարյանին

Ժողովուրդը շնչում է, ուրեմն դուք էլ պետք է շնչեք»։ Այս խոսքերով Երևանի ավագանու ընդդիմադիր «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանն այսօրվա նիստի ժամանակ ՀՀԿ֊ական քաղաքապետ Տարոն Մարգարյանի սեղանին է մոտեցրել Նուբարաշենի կոյուղուց բերված տիղմն ու կեղտը։ Տարոն Մարգարյանն այդ պահին հրահանգել է՝ «դեմն առ, շուշուտ»։ ՀՀԿ֊ականները դեմն առել են և փորձել տարաները խլել, որի հետևանքով կեղտն ու տիղմը թափել է քաղաքապետի սեղանի դիմաց։ Ավագանու հանրապետական անդամները սկսել են վիրավորել Խաչատրյանին՝ «տխմար», «հիմար», ապա անցել ֆիզիկական բռնության՝ հարվածել են ու մազերից քաշել։ Տղամարդիկ հարվածներ են հասցրել նաև «Երկիր Ծիրանի» խմբակցության մյուս անդամին՝ Սոնա Աղեկյանին։ Վերջինիս մարմնական վնասվածքներն ավելի լուրջ են։ Հարվածներ հասցնողներից հատկապես ակտիվ է եղել Ավագանու ՀՀԿ֊ական անդամ, կարատեիստ, դերասան Գոռ Վարդանյանը։

Միջադեպից հետո Քաղաքապետարանի շենք են հրավիրվել ոստիկանության աշխատակիցներ․ Տարոն Մարգարյանը նախազգուշացրել է, որ հաջորդ նման դեպքից հետո կհեռացնի «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամներին ավագանու նիստերից։

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը լրագրողներին պատմել է, որ տիղմն իրենց տվել են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի հարակից շենքերի բնակիչները։