Home / Video / Հանքերի միջազգային ֆինանսավորողները հաճախ անտեսում են հայաստանյան օրենսդրությունը

Հանքերի միջազգային ֆինանսավորողները հաճախ անտեսում են հայաստանյան օրենսդրությունը

Միջազգային ֆինանսավորողները, որոնք գումար են տալիս Հայաստանում, օրինակ, հանքարդյունաբերական ոլորտում գործող ընկերություններին, հաճախ հաշվի չեն նստում հայաստանյան օրենսդրության հետ, աշխատում են ոչ թե հասարակության կամ պետական մարմինների, այլ հիմնականում հանքարդյունաբերողների հետ։ Այս մասին այսօր «Թեղուտի հիմնախնդիրը․ ո՞րն է լուծումը» քննարկման ժամանակ ասել է բնապահպան Աննա Շահնազարյանը։ Իր ելույթում նա ներկայացրել է Լոռու մարզի Թեղուտի հանքը շահագործող «Վալլեքս» ընկերության դանիական ֆինանսավորման պատմությունը՝ ընդգծելով, որ նմանատիպ սխեմա է գործում նաև Ամուլսարի հանքի դեպքում։