Հայ Ազգային Կոնգրեսի` Աջափնյակի երիտասարդներն այսօր անցկացրել են պաստառներով երթ, որի նպատակն էր իրազեկել քաղաքացիներին ՀԱԿ-ի նոյեմբերի 25-ի հանրահավաքի մասին:
Երիտասարդները երթով շարժվել են դեպի Կիևյան կամուրջ և պաստառները փակցրել կամուրջի ճաղերին: Ակցիայի ավարտից հինգ րոպե անց երիտասարդներին հետևող ոստիկանները պոկել են պաստառները: