Ջերմուկ խոշորացված համայնքի բնակիչներն արդեն 10 օր է փակել են դեպի Ամուլսարի հանք տանող ճանապարհները։ Նրանք պահանջում են, որպեսզի «Լիդիան Արմենիա» ընկերույթյունը հրաժարվի հանքը շաքհագործելու մտադրությունից։ Ի համերաշխություն Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողների հուլիսի 1-ին ավտոերթ է կազմակերպվել Երևանից Ջերմուկ։
Ավտոերթի մասնակիցները կանգնել են Վայոց ձորի մարզի Արենիում, Եղեգնաձորում, Մալիշկայում և Վայքում՝ մարդկանց իրազեկելու հանքի վտանգների և շահագործման դեպքում սպասվող ծանր հետևանքների մասին։ Ջերմուկի ձախափնյակում տեղացի ակտիվիստները և բնապահպանները հավաքավածներին պատմել են Ամուլսարի խնդրի մասին․ հավաքն ավարտվել է համերգով։