Երևանի նորակառույցներում նույն բնակարանը վաճառվում է մի քանի անձանց: Այդ մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ազատ լրագրող Սոնա Մաղաքյանը: Նա անցյալ տարի բնակարան է գնել Արամի 72/80 հասցեում կառուցված շենքում նոտարական կարգով առք ու վաճառքի միջոցով, սակայն հետո պարզվել է, որ իր բնակարանը իրենը չի: Մաղաքյանը նաև տեղեկացրել է, որ նույն շենքում կան իր նման խաբված բազմաթիվ քաղաքացիներ: