Home / Video / Փաշինյանը Վանաձորում խոսել է կազինոյի և Վիկտոր Դալլաքյանի մասին

Փաշինյանը Վանաձորում խոսել է կազինոյի և Վիկտոր Դալլաքյանի մասին

ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը երեկ Վանաձորում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ, խոսելով ՀՀԿ-ի պաստառների վրա պատկերված կլոր պատկերների մասին, ասել է, որ մինչ այդ պաստառների իմաստը չէր հասկանում, բայց երբ Վանաձորում այդ պաստառի վրա տեսել է Վիկտոր Դալլաքյանի անունը, միանգամից հասկացել է, թե ինչ է շարված ՀՀԿ-ի պաստառի վրա:

«Էդ Վիկտորն էր չէ՞ր, որ 2007 թվի ընտրություններին ձեզ` վանաձորցիներին բացատրում էր, թե ինչի են իրանք վատ ապրում, թոշակառուն ինչի է քիչ ստանում թոշակը: Վիկտորն ասում էր` դե Սերժը գնում ա Մոնտե Կառլոյում կազինոյում ստավկայա դնում, կրվում ա, դրա համար դուք քիչ եք ստանում:  Հիմա փաստորեն Վիտոր Դալլաքյանը էդ Սերժի դրած ֆիշկեքը կազինոյի իր պլակատի վրա շարել ա»: