Home / Video / Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Ազատության հրապարակի միջադեպի մասին

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Ազատության հրապարակի միջադեպի մասին

Այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքից առաջ վիճաբանել են ոստիկանները և հավաքի մասնակիցները:

Ոստիկաններն արգելել են երիտասարդներին բարձրանալ Հովհաննես Թումանյանի արձանի պատվանդանի վրա, իսկ հանրահավաքի մասնակիցները ոստիկաններին պատասխանել են, թե Հովհաննես Թումանյանը Սերժ Սարգսյանինը չէ:

Վիճաբանությունից հետո մարդիկ արձանի շուրջ փաթաթել են խորհրդանշական նարնջագույն ժապավեն՝ ի նշան նրա, որ արձանն իրենցն է, և բարձրացել պատվանդանի վրա: