Home / Video / Փաշինյան֊Սարգսյան բանակցություններ․ վերջինս սպառնաց Մարտի 1-ով

Փաշինյան֊Սարգսյան բանակցություններ․ վերջինս սպառնաց Մարտի 1-ով

Փաշինյան֊Սարգսյան հանդիպումն ապրիլի 22-ին․

Սերժ Սարգսյան ֊ Ուրախ եմ, որ արձագանքեցիք իմ բազմաթիվ կոչերին երկխոսելու։ Թեև, անկեղծ ասած, ես մի քիչ լավ չեմ պատեկարցնում տասնյակ լրագրողների ներկայությամբ ինչքան կարող ենք բանակցել։

Նիկոլ Փաշինյան ֊ Ես կարծում եմ՝ թյուրըմբռնում կա։ Երբ խոսել ենք բանակցությունների մասին, ես շատ հստակ արձանագրել եմ մեր դիրքորոշումը՝ ոչ թե ձեր առաջարկած երկխոսության մասին է, այլ մեր առաջարկած օրակարգի։ Ես այստեղ եկել եմ քննարկելու Ձեր հրաժարականի պայմանները և իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման պայմանները։ Դրա համար ես կոչ եմ անում․․.

Սերժ Սարգսյան ֊ Դրանք բանակցություններ չեն, դա երկխոսություն չի։ Դա ուղղակի ուլտիմատում է, շանտաժ՝ պետության համար, օրինական իշխանությունների։ Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը։ Դուք դասեր չեք քաղել Մարտի 1-ից։ Եվ եթե էդ տոնով պետք խոսեք, ինձ մնում է ևս մեկ անգամ խորհուրդ տալ գալ օրինական դաշտ, և ընդհանրապես տրամաբանական գործողությունների։ Հակառակ պարագայում, ամբողջ պատասխանատվությունը Ձեր վրա է՝ ընտրեք։

Նիկոլ Փաշինյան ֊ Ես ուզում եմ հստակ լինի, որ մեզ հետ որևէ մեկը չի համարձակվել և չի կարող համարձակվել սպառնալիքների լեզվով խոսել։ Ես ասում եմ, որ դուք չեք պատկերացնում հանրապետության իրավիճակը։ Դուք չունեք այն իրավիճակը, որ կար 15-20 օր առաջ։ Դուք չունեք այն իշխանությունը, որի մասին ձեզ զեկուցում են։ Իշխանությունն անցել է ժողովրդի ձեռքը։

Սերժ Սարգսյան ֊ Ժողովրդի անունից 7-8 տոկոս տարած խմբակցությունը իրավունք չունի խոսելու։ Եվ ես այլևս ցանկություն չունեմ ձեզ հետ շարունակելու խոսակցությունը։ Եթե դուք պետության օրինական պահանջը չեք ուզում, ցտեսություն։

Նիկոլ Փաշինյան ֊ Ցտեսություն։