Home / Video / Ազատամարտիկները բանտի մոտ խոսեցին սոցիալական անհավասարության մասին

Ազատամարտիկները բանտի մոտ խոսեցին սոցիալական անհավասարության մասին

Խարդախության մեջ մեղադրվող պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի մարտական ընկերները, համակիրները նրան աջակցելու նպատակով այսօր այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ և բողոքի ակցիա անցկացրել կալանավայրի մոտ:

Պաստառներն ու դրոշները ձեռքերին՝ ակցիայի մասնակիցները սկզբում հավաքվել են ՔԿՀ-ի վարչական մուտքի մոտ, այնուհետ տեսանելի և լսելի դառնալու համար  բարձրացել են բլրակի վրա, որտեղից երևում էր ՔԿՀ-ի շենքը ու բարձրախոսով դիմել են թե Ավետիսյանին, թե մյուս դատապարտյալներին: