Home / Video / Ակտիվիստները վանկարկում են «սիկտիր» և «ամոթ» նախարարի խոսքի ժամանակ

Ակտիվիստները վանկարկում են «սիկտիր» և «ամոթ» նախարարի խոսքի ժամանակ

Այսօր ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և նոյեմբերի 5-ին ձերբակալված նրա մյուս ընկերների անցկացված երթի ժամանակ՝ ՀՀ կառավարության շենքի մոտ, ակտիվիստները նկատել են ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին։

Հավաքվածները սկսել են վանկարկել «Ամոթ, ամոթ», և, դա լսելով, Թոմվասյանը մոտեցել է լրագրողներին՝ ընթացքում երկխոսության մեջ մտնելով երթի մասնակիցների հետ, մասնավորապես, գոռալով․ «Ամոթը քեզ»։ Լրագրողների հետ զրույցի ընթացքում ակտիվիստները վանկարկել են «Ամոթ», «Սիկտիր», «Պուտինկեք»՝ հաճախ խլացնելով նախարարին։