Այսօր 12.00-ից 14.00-ն մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկարցրել Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց՝ ի պաշտպանություն նոյեմբերի 5-ին ձերբակալված քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և նրա կողմնակիցների:
Ակցիային մասնակցում էին մոտ 30 քաղաքացիներ, ովքեր տեղեկություն ունեին, թե Շանթ Հարությունյանին տանելու են հոգեբուժարան, և ակցիայի նպատակն էր նաև դա թույլ չտալը: Հարությունյանը պահվում է ԱԱԾ-ի շենքում գտնվող «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում (ԿԳԲ-ի պոդվալ):