Home / Video / Եհովայի վկաներն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի

Եհովայի վկաներն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի

Երեկ Վարչական դատարանում քննվել է «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության բողոքն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի: Կազմակերպությունը վիճարկում է 2012 թվականին քաղաքապետարանի ճարտարապետության և շինարարության վարչության պետ Անդրանիկ Քասայանի երեք որոշումները, ըստ որոնց կազմակերպությանը չի տրվել կրոնական հավաքների համար շենք կառուցելու թույլտվություն: Քաղաքապետարանը կազմակերպությանը մերժել է երեք հասցեների դեպքում։