Home / Video / Երևանյան գետնանցումները

Երևանյան գետնանցումները

Այսօր Երևանի Քաղաքապետարանի հերթական նիստի ժամանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանը հատուկ ուշադրության է արժանացրել մայրաքաղաքի ստորգետնյա անցումների խնդիրը:

Բարեկարգման ծրագրի շրջանակում հանձնարարվել է գույքագրել և ընդհանուր գնահատական տալ մայրաքաղաքի ստորգետնյա անցումների այսօրվա վիճակի վերաբերյալ:
Անդրադառնալով քաղաքապետարանի այս տարվա ծրագրերով նախատեսված շինբարեկարգման աշխատանքների իրականացմանը` Կարապետյանի կողմից հետևողականության պահանջ է դրվել բարեկարգման աշխատանքները սահմանված ժամկետներում կատարելու մասով:

Epress.am-ի տեսանյութը Երևանի ստորգետնյա անցումների ներկայիս վիճակի մասին է: