Home / Video / Երևանում բողոքեցին ռուսաստանյան զորքերի Ղրիմ ներխուժելու դեմ

Երևանում բողոքեցին ռուսաստանյան զորքերի Ղրիմ ներխուժելու դեմ

Այսօր Երևանում ՌԴ դեսպանատան դիմաց կայացած բողոքի ակցիայի ժամանակ բերման են ենթարկել 4 ակտիվիստի` Տիգրան Պարսիլյան, Լալա Ասլիկյան, Անտոն Իվչենկո, Էդուարդ Մկրտչյան։ Ակցիայի մասնակիցները երթով շարժվել են դեպի Ոստիկանության կենտրոնի բաժին։

Ոստիկանության լրատվական բաժնից Epress.am-ի թղթակցին փոխանցել են, որ բերման ենթարկվածները ենթարկվել վարչական ձերբակալության և նրանց բաց կթողնեն 3 ժամ անց։ 

Քաղաքացիները բողոքում էին ռուսաստանյան զորքերի՝ Ղրիմ ներխուժելու դեմ։