«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ռուսաստանյան «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ի դուստր ընկերություն) աշխատակիցներն այսօր միացել են կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ ակցիաներին:
Նշենք, որ բողոքի ակցիայի մասնակիցների թիվը բավականին փոքր էր: Բողոքողները, սակայն, դա բացատրել են հետևյալ փաստով. առավոտյան ղեկավարությունից բոլոր բաժանմունքների աշխատողներին զգուշացրել են, որ ակցիային մասնակցելու դեպքում կզրկվեն աշխատանքից: