Home / Video / Իրավապաշտպանը կասկածում է, որ Ուկրաինայի դեպքերը կազդեն ՀՀ քաղաքացու գործի վրա

Իրավապաշտպանը կասկածում է, որ Ուկրաինայի դեպքերը կազդեն ՀՀ քաղաքացու գործի վրա

2011 թվականից Ուկրաինայի իշխանությունների կողմից սպանության մեղադրանքով կալանավորված և 2013 թվականի նոյեմբերին ցմահ ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Մերաբ Ալոյանը (Սուսլով) տեղափոխվել է Բերդիչևյան ՔԿՀ, որտեղ անցկացնելու է բանտարկության մնացած տարիները։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Հելսինկյան ասոցիացիայի» նախագահ Միքայել Դանիելյանը։ 

Դանիելյանն ասել է, թե կասկածում է, որ Ուկրաինայում փոփոխություններն այն աստիճանի կհասնեն, որ այդ համակարգ կգան բոլորովին այլ մարդիկ, ովքեր կսկսեն այլ ձևով մտածել։