Home / Video / Կենսաթոշակային համակարգի դեմ պայքարողներին ուժով հեռացրել են ՊԵԿ-ի մոտից

Կենսաթոշակային համակարգի դեմ պայքարողներին ուժով հեռացրել են ՊԵԿ-ի մոտից

«Կասեցում», «Միավորում», «Ամոթ, ամոթ», «Ազատ, անկախ Հայաստան» վանկարկումներով, «Չեմ արտագաղթելու», «Դ!եմ եմ» գրությամբ պաստառներով և սուլոցներով երթի մասնակիցները նախ անցել են Կառավարության, Կենտրոնական բանկի, Պետեկամուտների կոմիտեի շենքերի մոտով, այնուհետ շարժվել դեպի քաղաքապետարան։

Երթի ընթացքում ակցիայի մասնակիցները կոչ են արել աշխատող քաղաքացիներին միանալ իրենց և անօրինական ճնշումների տակ ֆոնդեր չընտրել։