«Ընտանիք ա, տուն ա, հա, մի անգամ խփել եմ։ Թշին»։ Այսօր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նման հայտարարություն է արել կնոջը 9 տարի շարունակ ծեծելու, հոգեբանական և ֆիզիկական ցավ պատճառելու մեջ մեղադրվող 33-ամյա Սարգիս Հակոբյանը։
Նրա կինը՝ 27-ամյա Հասմիկ Խաչատրյանը, պատմել է, թե ինչպես է ամուսինն իրեն համատեղ կյանքի 9 տարիների ընթացքում ծեծի ենթարկել։