«Դ!եմ եմ» նախաձեռնությունը և կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող մոտ 200 քաղաքացիներ այսօր խորհրդանշական լուռ ակցիա են կազմակերպել Սահմանադրական դատարանի առջև, որտեղ առավոտյան ժամը 10-ից սկսվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի սահմանադրականության վերաբերյալ հայցի քննումը։
Ակցիայի մասնակիցները ժապավեններով փակել են աչքերը՝ ի նշան նրա, որ «արդարադատությունը պետք է կույր լինի և շարժվի միայն օրենքի տեսանկյունից»:
Հավաքվածների մեջ մեծ թիվ էին կազմում նաև տարեցները, ովքեր նշել են, որ եկել են իրենց բողոքն արտահայտելու «անօրեն որոշման դեմ»։
Ակցիայի ընթացքում ՍԴ-ի շենքը հսկվում էր ոստիկանական մեծաթիվ խմբերի կողմից։