Home / Video / Հայաստանցի կոմունիստները ՌԴ դեսպանատուն նամակ հանձնեցին․ ուզում են միանալ ՄՄ-ին

Հայաստանցի կոմունիստները ՌԴ դեսպանատուն նամակ հանձնեցին․ ուզում են միանալ ՄՄ-ին

Հայաստանի Կոմունիստական կուսակցության անդամներն այսօր, մայիսի 1-ին՝ Աշխատավորների միջազգային տոնի կապակցությամբ երթ են կազմակերպել դեպի Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն և նամակ հանձնել դեսպանատան ներկայացուցչին, որով իրենց ցանկությունն են հայտնել միանալ Մաքսային միությանը։

Երևանից ու հանրապետության տարբեր մարզերից հավաքված կուսակցության համակիրները խորհրդային կարմիր դրոշներով, СССР գրությամբ վերնաշապիկներով, պիոներական փողկապներով, պաստառներով, ինչպես նաև աշխատանքային շքանշաններով նախ հավաքվել էին Սարյանի պուրակում, այնուհետև` ուղևորվել դեպի դեսպանատուն։