Home / Video / Հայրիկյանը պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը

Հայրիկյանը պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր նախագահական նստավայր է հանձնել ուղերձ, որով պահանջում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Այս պահանջը չկատարելու դեպքում Հայրիկյանը խոստացել է սեպտեմբերի 8-ին հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում, որին հաջորդելու է երթ դեպի նախագահական նստավայր։ ԱԻՄ առաջնորդը պատրաստվում է նախագահականի դիմաց հացադուլ հայտարարել։