Home / Video / Նախագահականի մոտ պահանջում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը

Նախագահականի մոտ պահանջում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը

Այսօր 12:30-ին Ազատության հրապարակից մեկնարկել է տարբեր քաղաքացիական խմբերի համատեղ երթը դեպի Բաղրամյան 26՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով: Երթի մասնակիցների մեծ մասն ազատամարտիկներն էին, ովքեր ամիսներ շարունակ նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Նրանց էին միացել նաև «Բանակն իրականում» նախաձեռնությունը, Սայաթ-Նովա պողոտայում շինարարության դեմ պայքարող քաղաքացիները, գազի գնի թանկացման դեմ պայքարող նախաձեռնությունը, ինչպես նաև անհատ քաղաքացիներ և քաղաքացիական ակտիվիստներ: