Home / Video / Ո՞վ է հայը, ըստ Սահմանդրության․ հարցազրույց

Ո՞վ է հայը, ըստ Սահմանդրության․ հարցազրույց

Նախկին իշխանությունը պետք է ամբողջությամբ, հիմնահատակ վերանա, որպեսզի այդ արմատներն ու ծիլերը նոր իշխանության մեջ չգցեն։ Epress.am-ի հետ զրույցում այդ մասին խոսում է փաստաբան Հարություն Բաղդասարյանը, ով տարիներ շարունակ առընչվում և բախվում է իշխանավորներին սպասարկող դատաիրավական համակարգի հետ։

Խոսելով ՀՀ Սահմանադրության տարածման աշխարհագրությանը, անդրադաարձ է արվում փասթաթղթում «հայ» և «հայ ժողովուրդ» տերմինների գործածման անհասկանալիությանը․ «Հայ ժողովուրդը՝ նա՞ է, որ ապորւմ է Հայաստանի Հանրապետությունում, հայ ժողովուրդը՝ նա՞ է, որ ապորւմ է ամբողջ աշխարհում, թե հայ ժողովուրդը՝ նա՞ է, ով ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն»։

Չստացվեց անտեսել Ղարաբաղի և Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ «Եթե Քոչարյանին այսօր մեղադրում են մի բանի համար՝ որ ինքը սահմանադրական կարգ է տապալել։ Ինքը սահմանադրական կարգը տապալելով եկել ա իշխանության»։

Խոսելով դատական համակարգում բարեփոխումների հնարավորության մասին, փաստաբանը նշում է, որ իշխանության այդ թևի ձևավորման մեջ ժողովուրդը չի մասնակցում, և առաջարկում է ընտրովի դարձնել գոնե առաջին ատյանի դատավորներին։