Home / Video / Ոստիկանները հարվածում և սադրում են սևազգեստ մայրերին

Ոստիկանները հարվածում և սադրում են սևազգեստ մայրերին

Այսօր մի խումբ ոստիկաններ նախագահական նստավայրի դարպասի մոտից քաշքշելով, հրելով և հարվածելով հեռացրել են բողոքի ակցիա անցկացնող բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներին, ովքեր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպում են պահանջում։

Վերջիններիս արգելում էին նախագահականի դարպասի մոտ ակցիա անցկացնել 2015 թվականի փետրվարի 11-ից, երբ ոստիկանները բռնի ուժով մայրերին հեռացրել էին նստավայրի մոտից։ Դրանից հետո ծնողները մի քանի անգամ փորձել են մոտենալ նախագահականին, սակայն ոստիկանական պատնեշի են հանդիպել։