Ի՞նչ ընդհանրություններ և տարբերություններ կան Ղրիմի ու Լեռնային Ղարաբաղի հարցերի միջև։ Ի՞նչ է Մայդանը Ուկրաինայի համար։ Հնարավո՞ր է արդյոք Մայդան Հայաստանում։ Ի՞նչ դասեր կարող է Հայաստանի հասարակությունը քաղել Ուկրաինայի իրադարձություններից։
Ուկրաինայում 12 օր աշխատած Epress.am-ի խմբագիր Յուրի Մանվելյանը պատմում է Կիևում և Արևելյան Ուկրաինայում տեսածի և ընկալածի մասին։ Ըստ նրա՝ Հարավային Կովկասի երկրներում առանձին մայդաններն արդյունավետ լինել չեն կարող, քանի դեռ չկա ունիվերսալություն։ Միայն ունիվերսալ Մայդանը կարող է արդյունք տալ Հայաստանում, Վրաստանում ու Ադրբեջանում։