«Հայաստանում գոյություն ունեն ԼԳԲՏ մարդիկ՝ իրենց իրավունքներով և խնդիրներով, բայց նրանց ձայները չեն լսվում»։ Epress.am-ի հետ զրույցում Հայաստանում ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ վերաբերմունքի և վերջերս սեռական կողմնորոշման հիմքով իր նկատմամբ կատարված խտրականության մասին է պատմել 2015 թվականին «Դեպի Հայք» կամավորական ծրագրով ԱՄՆ-ից Հայաստան եկած Գայլ Խանդիկյանը։