Home / Video / Սերն անպաշտպան է փողոցում, սերը խոցելի է տանը

Սերն անպաշտպան է փողոցում, սերը խոցելի է տանը

Երեկ Հյուսիսային պողոտայում «Ես քո վրա, դու իմ վրա» պարային ներկայացումն էր։ Միջոցառման հրավերը տարածել էր «Հանրային տեղեկատվութուն և գիտելիքի կարիք» (Փինք Արմենիա) հասարակական կազմակերպությունը հետևյալ մակագրությամբ. Սերն անպաշտան է փողոցում, սերը խոցելի է տանը, երբ չկա սեր:

Միջոցառումը սկսվեց շատ հանկարծակի. երկու աղջիկ իրար ձեռք բռնած նստել էին մայթեզրին։ Հետո դանդաղ պարելով սկսեցին իջնել դեպի Աբովյան-Հյուսիսային պողոտա խաչմերուկ։ Աղջիկները կանգնում էին, նստում, գետնին թավալվելով առաջ շարժվում, իրար շալակում։ Վերջում պարող աղջիկները ինչքան հանկարծակի հայտնվել էին, այնպես էլ հանկարծակի անհետացան։ Հյուսիսային-Աբովյան խաչմերուկում տաքսին կանգնեց, նրանք գնացին։