Երևանում տրանսպորտի սակագինը կարող է և պետք է 100 դրամ լինի: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Հասարակական պաշտպանների միություն» կազմակերպության ներկայացուցիչ, փորձագետ Արամ Գրիգորյանը, ով վերլուծել է Երևանի քաղաքապետարանի նախագիծը, որում ներկայացված է մեկ ավտոբուսի և մեկ միկրոավտոբուսի համար արվող ծախսերի հաշվարկը:
Գրիգորյանը նշել է, որ քաղաքապետարանի կողմից կազմավորված տրանսպորտի հարցով զբաղվող հանձնաժողովում շատերը մասնագետներ էլ չեն, սակայն եթե անգամ ընդունենք, որ քաղաքապետարանի թվերը ճշգրիտ են, միևնույնն է գինը կարող է 100 դրամ լինել: