Home / Video / Քաղաքացուն ներքաշում են ձևական գործընթացների մեջ․ զրույց

Քաղաքացուն ներքաշում են ձևական գործընթացների մեջ․ զրույց

Պետական մարմինները դեռևս չեն ցանկանում արձագանքել քաղաքացիների դիմումներին և հանել նրանց անուններն ընտրական ցուցակներից։ Նման մոտեցման դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողով և ոստիկանություն դիմած քաղաքացիները դեկտեմբերի 6-ին կայանալիք նոր Սահմանդրության նախագծի հանրաքվեի օրը պատրաստվում են գնալ ընտրատարածքներ և ջնջել իրենց անունները ցուցակներից։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է Աննա Շահնազարյանը, ով մեկն է այն քաղաքացիներից, որոնք պահանջում են հանել իրենց անուններն ընտրական ցուցակներից՝ այդպիսով բոյկոտելով ընթացող պրոցեսները։