Home / Video / Օլիմպիադան, քաղաքականությունը և Հայաստանը

Օլիմպիադան, քաղաքականությունը և Հայաստանը

Այսօր Սոչիում մեկնարկելիք ձմեռային Օլիմպիական խաղերն ավելի շատ քննարկվում են քաղաքականության համատեքստում։ 

Հայաստանի մասնակցությունն էլ կարելի է դիտարկել այդ տեսանկյունից․ երկրում քչերը գիտեն՝ ով է Հայաստանը ներկայացնելու Սոչիում, բայց գրեթե բոլորն են տեղյակ, որ Սերժ Սարգսյանը ներկա է լինելու Խաղերի բացման արարողությանը։

Մարզական վերլուծաբան Արմեն Նիկողոսյանը հիշեցնում է, որ 4 տարի առաջ Վանկուվերում Սերժ Սարգսյանը ներկա չէր, և դրանում նույնպես քաղաքական ենթատեքստ է տեսնում։ Ինչ վերաբերում է մարզական սպասելիքներին, ապա դրանք Հայաստանի պարագայում զրոյի են հավասար։