Home / Video / +18. Հարսնաքարի գործով վճռից հետո դատարանում հայհոյում էին

+18. Հարսնաքարի գործով վճռից հետո դատարանում հայհոյում էին

Այսօր Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը «Հարսնաքարի գործով» մեղադրյալներին 12 տարվա ազատազրկման է դատապարտել։

Մեղադրյալի աթոռին էին Գարիկ Մարգարյանը, Արման Խաչատրյանը, Արման Բաղդասարյանը, Նորայր Հայրապետյանը, Արթուր Բաբլոյանը և Դավիթ Ադամյանը, որոնցից յուրաքանչյուրի համար մեղադրող դատախազ Արմեն Դավթյանը 13 տարի էր պահանջել։

Վճիռը լսելուց հետո դատարանի դահլիճում իրարանցում է սկսվել։ Մեղադրյալների հարազատները անեծքներ և հայհոյանքներ են հնչեցրել դատարանի, դատախազի հասցեին, ապա սկսել են վիրավորել լրագրողներին, պայուսակները նետել նրանց ուղղությամբ։