Այսօր «Հարսնաքարի» գործով դատապարտված 6 անձանց ծնողներն ու հարազատները բողոքի ակցիա են անցկացրել նախագահական նստավայրի դիմաց։ Մոտ 2 տասնյակ մարդիկ լրագրողների հետ զրույցում հայտարարել են, որ դժգոհ են վճռից, քանի որ բոլոր 6 մեղադրյալները նույն պատիժն են ստացել՝ 12 տարի ազատազրկում, մինչդեռ նրանց մեղավորության աստիճանը միանգամայն տարբեր է։ Մեղադրյալների հարազատներից ոմանք խոստացել են ինքնահրկիզվել, եթե իրենց բողոքի ձայնը չլսեն և գործին ընթացք չտրվի։
Ոստիկանները նրանց ձեռքից վերցրել են ակցիայի վայր բերված բենզինով շիշը։ Նախագահական նստավայրում վատացել է դատապարտվածներից մեկի՝ Գարիկ Մարգարյանի մոր՝ Նունե Մարգարյանի ինքնազգացողությունը և վերջինիս օգնություն են ցուցաբերել դեպքի վայր ժամանանած շտապ օգնության բժիշկները։