Home / Video / Առևտրի կենտրոնների աշխատակիցները պնդում են՝ հարկային տեռորի զոհ են

Առևտրի կենտրոնների աշխատակիցները պնդում են՝ հարկային տեռորի զոհ են

Այսօր երևանյան մի քանի տոնավաճառների հարյուրավոր աշխատողներ (հիմնականում «Առինջ մոլ» առևտրի կենտրոնից) ՀՀ Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց են անցկացրել՝ հանդիպում պահանջելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։

Ակցիայի մասնակից առևտրականները պնդում են, որ արդեն մի քանի օր է ինչ հարկային մարմինները իրենց տեռորի են ենթարկում, ստուգումներ են իրականացնում տոնավաճառներում՝ պահանջելով փաստաթղթեր ներկայացնել։