Home / Армения / Այս հանրահավաքով բացում ենք նոր էտապ. ՀՀՇ ղեկավար

Այս հանրահավաքով բացում ենք նոր էտապ. ՀՀՇ ղեկավար

Այսօրվա Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ընթացքում առաջինը ելույթ ունեցավ ՀՀՇ առաջնորդ Արամ Մանուկյանը:
Նա շնորհավորեց հավաքվածներին անկախության տոնի առթիվ, շնորհավորեց նաև շարժման 3-ամյակի առիթով:

Մանուկյանը նշեց, որ 3 տարի առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը վերադարձավ քաղաքականություն և դրանով սկսվեց շարժման ակտիվ փուլը:

Մանուկյանի խոսքով` ԱՊՀ երկրներում չկա այնպիսի ինստիտուցիոնալ կառույց, ինչպիսին է Հայ ազգային կոնգրեսը:

«Այս հանրահավաքով բացում ենք նոր էտապ, որը լինելու է գործնական բնույթի` երթերով, ակցիաներով և կոնկրետ գործողություներով: Մենք ակտիվ գործընթացներով հասնելու ենք մեր ուզածին` ազատագրելու ենք Ազատության հրապարակը», – ասել է Մանուկյանը:

Նա նշեց, որ ՀԱԿ անդամ կուսակցություններն ամուր են և պայքարում են միահամուռ ուժերով:

 «Նահանջ դույզն-ինչ անգամ չկա: Կա հաղթանակը մինչև վերջ հասցնելու պատրաստակամություն», – նշել է ՀՀՇ ղեկավարը: