Home / Հայաստան / 19-ամյա հայ զինվորը սպանվել է սահմանին

19-ամյա հայ զինվորը սպանվել է սահմանին

Ապրիլի 28-ին, ժամը 16:15-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Մարտունու) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից գլխուղեղի շրջանում հրազենային մահացու վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, 19-ամյա Վազգեն Բախշյանը: Դեպքից անմիջապես հետո` զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին, վիրավորը մահացել է, հայտնում են Պաշտպանության բանակից: Միջադեպի մանրամասները ճշտվում են: